Համաձայնագրում օգտագործված սահմանումները

Առաքում՝ Arutcakh.com կայքում վաճառքի համար առաջարկվող ցանկացած ապրանքի առաքման գործողությունը ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից Գնորդին Վաճառողի և/կամ Վաճառողի կողմից լիազորված անձի միջոցով։

Գնորդ – ցանկացած ֆիզիկական (չափահաս) կամ իրավաբանական անձ, որն ընդունել է առաջարկը այս առաջարկի պայմաններին համապատասխան։

Միջնորդ – «ԱՌ ՈՒ ԾԱԽ» ՍՊԸ։

Վաճառող – Հայաստանի Հանրապետության բնակիչ համարվող ցանկացած չափահաս ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որի կողմից Arutcakh.com կայքում վաճառվում/առաջարկվում են որևէ ապրանքներ և/կամ արտադրանք։

Ապրանք – Arutcakh.com կայքում առաջարկվող/վաճառվող ցանկացած ապրանք և/կամ ապրանք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, ով ընդունել է առաջարկը։

Առաքիչ – «ԱՌՈՒՏՑԱԽ» ՍՊԸ-ի կողմից լիազորված անձ, որն իրականացնում է պատվիրված Ապրանքի առաքումը Գնորդին՝ վերջինիս կողմից նշված վայրում։

Պատվեր – Arutcakh.com կայքում վաճառքի ներկայացված ցանկացած ապրանքի ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գնման դեպքում Գնորդին այն հասցնելու/հասցնելու խնդրանք։

  1. Ընդհանուր դրույթներ
    1.1 «ԱՌՈՒԾԱԽ» ՍՊ ընկերությունը /գրանցման համար՝ 999․110․1552009, գրանցման ամսաթիվ՝ 15․01․2026թ․, ՀՎՀՀ ՝ 03587121, ի դեմս տնօրեն՝ Տիգրան Վրեժի Խաչատրյանի/ ողջունում է Ձեզ Arutcakh.com կայքում և առաջարկում է Ձեզ ծանոթանալ ներքոնշյալ պայմաններին և կանոններին մինչև որևէ նախընտրած ապրանք գնելու/պատվիրելու կամ վաճառելու համաձայնություն տալը:
    1.2 Այս կայքում «ԱՌՈՒԾԱԽ» ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ նաև Միջնորդ) ներկայացնում է վաճառողների կողմից վաճառվող ապրանքատեսակները, ինչը հանդիսանում է հրապարակային օֆերտա՝ ուղղված բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր սույն օֆերտայում սահմանված պայմաններով Միջնորդի հետ Ապրանքի գնման/վաճառքի Պայմանագրի կնքման իրավունք ունեն։ Գնորդի կողմից սույն օֆերտայի համաձայնության (ակցեպտի) հիման վրա կնքվող պայմանագիրը հանդիսանում է միացման պայմանագիր, որին Գնորդը միանում է առանց որևիցե բացառությունների և/կամ առարկությունների:
    1.3 Գնորդի կողմից ինչպես ինքնուրույն, այնպես էլ Վաճառողի կողմից Ապրանքի գնման պատվերի ձևակերպումը հանդիսանում է սույն պայմանագրի պայմանների ընդունման անհերքելի փաստ: Ապրանքի գնման պատվերը հաստատած Գնորդը համարվում է սույն Պայմանագրի դրույթներով վաճառողի հետ փոխհարաբերության մեջ մտած անձ:
    1.4 Վաճառողի մոտ պատվիրված Ապրանքի/Ապրանքների բացակայության դեպքում, Միջնորդը իրավունք ունի ամբողջովին կամ մասնակի չեղարկել Գնորդի պատվերը, ինչի մասին Միջնորդը տեղեկացնելու է Գնորդին վերջինիս էլեկտրոնային հասցեին (որը նշվում է Պատվերը հաստատելու ժամանակ) էլեկտրոնային նամակ ուղարկելու տեսքով կամ հեռախոսակապի (կամ հեռահաղորդակցման ցանկացած այլ կապի միջոցով), եթե առկա լինի նման հնարավորություն:
    1․5 Սույն կայքից օգտվող ցանկացած անձ, ինչպես նաև՝ կայքում վաճառք իրականացնելու համար կայք մուտք գործող ցանկացած անձ/վաճառող պարտավոր է գրանցվել կայքում, ստեղծել անձնական հաշիվ՝ լրացնելով անհրաժեշտ բոլոր տվյալները համապատասխանաբար գնում կամ վաճառք իրականացնելու համար։
    1․6 Կայքում գրանցվելիս բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք կայքում պարտավոր են լրացնել իրենց բոլոր այն անձնական տվյալները՝ որը կայքը համապատասխանաբար կպահանջի գրանցվող անձից, կախված այն հանգամանքից, որի համար անձը մուտք կգործի կայք, որը իրենից ենթադրում է կամ կայքում ապրանք վաճառելը կամ գնում իրականացնելը։
    1․7 Կայք մուտք գործելիս և՛ Գնորդ և՛ Վաճառող հանդիսացող բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք պետք է լրացնեն անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, համապատասխանաբար իրավաբանական անձինք կազմակերպության տվյալները։
    1․8 Կայք մուտք գործելիս վաճառողները պետք է գրանցվեն, ստեղծեն անձնական հաշիվ և համաձայնեն կայքի բոլոր պայմաններին և դրույթներին։ Վաճառողի կողմից վաճառքի համար ներկայացվելիք ապրանքները կայքում մասնագետի կողմից համապատասխան ստուգում անցնելուց հետո տեղադրվում են կայքում, որի համար կայքը պատվերի արժեքի 25 տոկոսի չափով կգանձի միջնորդավճար և 2000 ՀՀ դրամ լրացուցիչ վճար։
    1․9 Այն ապրանքների համար, որոնց արժեքը կլինի 25 000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամից առաքումը Միջնորդի կողմից իրականացվում է անվճար և գանձվում է միայն ապրանքի արժեքի 25 տոկոսը՝ որպես միջնորդավճար։
    1․10 Առաքումը իրականացվում է Երևան քաղաքի տարածքում և առավելագույնը դրանից 20 կմ հեռավորության վրա։
    1․11 Այն դեպքում, երբ Վաճառողը ցանկանում է որևէ ապրանք տեղադրել Միջնորդի կայքում վաճառելու նպատակով, վերջինս անում է կայքի պահանջներին համապատասխան լուսանկարներ, որից հետո տեղադրում է կայքում, ինչին հետևում է կայքի համապատասխան աշխատակիցների կողմից ապրանքի ստուգումը, եթե այն համապատասխանում է կայքի պահանջներին տեղադրվում է կայքում։
  1. Պայմանագրի առարկան

2․1 Սույն պայմանագրի առարկան Arutcakh.com կայքում /առևտրային հարթակում/ ցուցադրված նոր և օգտագործված ապրանքներն են, օգտագործված ապրանքները կարող են ներառել հագուստ, կոշիկ, աքսեսուարներ, մանկական ապրանքներ և այլ նոր և օգտագործված ապրանքներ:

2․2 Սույն պայմանագրի առարկա հանդիսացող յուրաքանչյուր օգտագործված ապրանք, նախքան կայքում ցուցադրվելը և վաճառքի ներկայացվելը անցնում են պարտադիր պատշաճ մաքրում համապատասխան միջոցներով ապահովելով յուրաքանչյուր օգտագործված ապրանքի անվտանգությունը այն ձեռք բերողի/ գնորդի համար։

2․3 Սույն պայմանագրի առարկա հանդիսացող և Arutcakh.com կայքում ցուցադրված բոլոր ապրանքները համապատասխանում են կայքում նշված ապրանքների վերաբերյալ առկա նկարագրությանը, համապատասխան ապրանքների լուսանկարներին և դրանց վերաբերյալ առկա տեսանյութերին:

2․4 Միջնորդը գրանցված վավեր/գործող պատվերի հիման վրա փոխանցվում է, իսկ Գնորդը պատվերը հաստատելուց հետո վճարում է և ստանում է պատվիրված Ապրանքը, սույն պայմանագրի համաձայն։

2․5 Ապրանքի գինը սահմանվում է Վաճառողի կողմից միակողմանի (նախապես հրապարակված է Arutcakh.com կայքում) կարգով և սահմանվում է Հայաստանի Հանրապետության դրամով, որը արտահայտում է Ապրանքի մեկ միավորի արժեքը/գինը:

2.6 Վաճառողը իրավունք ունի ցանկացած ժամանակ առանց ծանուցման փոփոխության ենթարկել առաջարկվող ապրանքների գինը:

2.7 Գնորդի կողմից ապրանքի գինը վճարվում է ամբողջությամբ (100%) և միանվագ: Գնորդը ապրանքի համար վճարում է բանկային փոխանցման միջոցով, ինչպե՛ս ապրանքի պատվերը ձևակերպելու պահին, այնպե´ս էլ պատվիրված ապրանքի գնումը հաստատելու պահին, այն է՝ առաքիչի կողմից ապրանքը գնորդին հանձնելու պահին։

2․8 Պատվիրված ապրանքի պատվերը հաստատելու/գնումը իրականացնելու դեպքում Գնորդի կողմից գնված ապրանքի համար վճարումը կատարվում է Միջնորդի հաշվին, որից պահվում է Միջնորդի համապատասխան չափով միջնորդավճարը, որից հետո ապրանքի գումարը Վաճառողի բանկային հաշվեհամարին փոխանցում կատարելու միջոցով Միջնորդի կողմից փոխանցվում է Վաճառողին։

  1. Մատակարարման ժամկետները և ապրանքի հանձնման-ընդունման կարգը
    3.1 Ապրանքը Գնորդին առաքվում է պատվերը ձևակերպելուց հետո՝ 2 աշխատանքային օրվա /48 ժամվա/ ընթացքում։ Ապրանքի Մատակարարման վայրի՝ հստակ հասցեի տրամադրման ճշտության համար պատասխանատու է միմիայն Գնորդը:
    3․2 Գնորդի կողմից պատվերը ձևակերպելուց հետո առաքիչը կապ է հաստատում Գնորդի հետ, ճշտելու համար պատվերը առաքելու համար համապատասխան հասցեն։
    3.3 Միջնորդի պարտականությունները Գնորդի հանդեպ համարվում են ամբողջ ծավալով կատարված Գնորդին ապրանքը հանձնելու պահից սկսած: Մատակարարումը իրականացվում է առաքիչների միջոցով, աշխատանքային օրերին ժամը 10:00-ից մինչև 20:00-ը, Երևան քաղաքում, իսկ այն դեպքում, երբ Գնորդը գտնվում է Երևան քաղաքի սահմաններից դուրս, ապա Վաճառողի և Գնորդի փոխադարձ համաձայնությամբ կարող են սահմանվել մատակարարման այլ ժամկետներ: Ամեն դեպքում Մատակարարման ժամկետները (ներառյալ մատակարարման հստակ օրը և վայրը) մինչև ապրանքի Մատակարարումը որոշվում է Միջնորդի և Գնորդի փոխադարձ համաձայնությամբ:
    3.4 Միջնորդը Ապրանքների Մատակարարում իրականացնում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում: Միջնորդը ապրանքների մատակարարումը չի իրականացնում ազատազրկման վայրերում, զորամասերում, հյուրանոցներում, հանրային սննդի օբյեկտներում, սրճարաններում, օդանավակայաններում, մետրոյի կայարաններում և նմանատիպ այլ հանրային վայրերում, ինչպես նաև ցանկացած այնպիսի վայրերում, որը չի համարվում պատվիրատուի մշտական բնակության կամ գտնվելու վայրը:
    3.5 Միջնորդը Մատակարարման համար սահմանված ժամկետների մասով, մասնավորապես՝ ապրանքը սահմանված ժամկետում չմատակարարելու համար պատասխանատվություն չի կրում, եթե դրանք ծագել են Գնորդի մեղքով, այսինքն՝ սխալ նշված մատակարարման հասցե, նշված հասցեում չգտնվելու, չբնակվելու դեպքում, ինչպես նաև Միջնորդի կամքից անկախ հանգամանքներով, օրինակ՝ բնական աղետի, դժբախտ պատահարի կամ այլ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած անհնարինության դեպքում:
    3.6 Պատվիրված Ապրանքի նկատմամբ Գնորդի սեփականության իրավունքը ծագում է Ապրանքի համար սահմանված գինը/արժեքը փաստացի վճարելուց պահից: Միջնորդի կողմից ապրանքը Գնորդին հանձնելու պահից սկսած Գնորդին է անցնում Ապրանքի ոչնչացման կամ վնասման ռիսկը:
    3.7 Ապրանքը ստանալու պահից Գնորդը պարտավոր է Առաքիչի ներկայությամբ բացել փաթեթավորված ապրանքը և ստուգել ապրանքի ամբողջականությունը, կոմպլեկտայնությունը, համոզվելու համար, որ Ապրանքը համապատասխանում է պատվիրված տեսականուն: Նշված գործողությունները կատարելուց հետո, Գնորդը անվերապահորեն համաձայնվում է և ընդունում, որ մատակարարված Ապրանքը հանդիսանում է իր կողմից Պատվիրված Ապրանքը, այն համապատասխանում է տեսականուն, քանակին, ամբողջական է, անվնաս է, ամբողջությամբ համապատասխանում է Arutcakh.com կայքում նշված նկարագրին և այն նպատակներին, որի համար Գնորդը այն գնել է:
    3.8 Ապրանքները ստանալիս Գնորդը պարտավոր է Առաքիչին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ՝ Գնորդի անձը նույնականացնելու համար: Եթե Գնորդը հրաժարվի ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, ապա Առաքիչը իրավունք ունի չհանձնել մատակարարվող ապրանքը Գնորդին:
    3․9 Գնորդի կողմից պատվերի հաստատումից հետո գնորդի վճարումը՝ հանած ապրանքի արժեքի 25% կանխավճարը, ինչպես նաև մինչև 25 000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ արժողությամբ ապրանքների դեպքում նաև առաքման գումարը՝ 2000 ՀՀ դրամը, փոխանցվում Վաճառողի քարտին կամ անձնական հաշվին: Գնորդի կողմից գնումը հաստատվելուց հետո օգտագործված ապրանքները վերադարձման ենթակա չեն։
    3․10 Միջնորդը պատասխանատվություն է կրում է միայն օգտագործված ապրանքների լուսանկարչական որակի համապատասխանության համար։ Գնորդին առաքելուց առաջ ապրանքը ստուգվում է ապրանքի լուսանկարչական որակի համապատասխանությունն ապահովելու համար, խախտումներ չհայտնաբերելու դեպքում ապրանքը առաքվում է գնորդին, խախտումներ հայտնաբերելու դեպքում գնորդը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանում է գումարի ամբողջական վերադարձ իր քարտին կամ հաշվին, ինչպես նաև իր անձնական հաշվին էլեկտրոնային նամակով տեղեկանում է իր նախընտրած ապրանքը առաքելու անհնարինության պատճառների մասին։
    3․11 Գնորդը հնարավորություն ունի գնահատել վաճառողին կամ խանութին կայքում, գրել իր կարծիքը և հարցեր տալ կայքի միջոցով։
  1. Վճարման եղանակը
    Հաճախորդը ապրանքը պատվիրելու դեպքում պատվիրված ապրանքի համար կարող է վճարել երկու եղանակով՝ 1․ գնում կատարելու/պատվեր ձևակերպելու պահին, կամ ավելի ուշ/առաքիչի կողմից ապրանքը իրեն փոխանցելիս։
  1. Կողմերի իրավունքները և պարտականությունները

Վաճառողը պարտավորվում է
5․1 Միջնորդը գրանցված վավեր/գործող պատվերի հիման վրա փոխանցել, իսկ Գնորդը պատվերը հաստատելուց հետո վճարել և ստանալ պատվիրված Ապրանքը, սույն պայմանագրի համաձայն:
5․2 Սույն Պայմանագիրը կնքելու պահից կատարել Գնորդի հանդեպ իր ստանձնած պարտավորությունները՝ սույն Պայմանագրին և ՀՀ գործող օրենսդրությանը համաձայն:
5․3 Պատվիրված Ապրանքի Մատակարարման ժամկետների փոփոխության դեպքում հնարավորինս շուտ այդ մասին տեղեկացնել Գնորդին Պատվերի Մատակարարման պայմանների ամբողջական կամ մասնակի փոփոխության մասին՝ փոփոխված պայմանների մասով վերջինիս համաձայնությունը ձեռք բերելու համար: Միջնորդը կապ է հաստատում Գնորդի հետ հեռախոսակապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
5․4 Վաճառողը պարտավորվում է կայքում վաճառքի համար ապրանք տեղադրելիս ցուցադրել այնպիսի ապրանքներ, որոնք սեփականության իրավունքով պատկանում են իրեն, գողացված չեն, չունեն հարկային և այլ պարտավորոթյուններ, ծանրաբեռնված չեն որևէ անձի իրավունքներով և պարտականություններով, նման ապրանքների կայքում տեղադրման դեպքում կայքը չի կրում դրանց հետևանքով առաջացած բացասական հետևանքները։
5․5 Վաճառողը պարտավոր է պահպանել այն կանոնները, որոնք վերջինիս համար սահմանված են սույն պայմանագրով։

Վաճառողը իրավունք ունի
5․4․1 Ցանկացած պահի միակողմանի փոխել իր կողմից առաջարկվող Ապրանքի գինը։
Բոլոր փոփոխությունները ուժի մեջ են մտնում դրանք կայքում հրապարակելու պահից սկսած և դրանք (փոփոխությունները) հրապարակելու փաստը ապացույց է հանդիսանում, որ Գնորդը տեղեկացված է իրականացված փոփոխությունների մասին:
Գնորդը պարտավոր է
5․4․2 Մինչև Պայմանագրի կնքումը, մանրամասն ծանոթանալ սույն Պայմանագրի բովանդակությանը և դրանով սահմանված պայմաններին, ինչպես նաև Arutcakh.com կայքում վաճառվող Ապրանքների համար սահմանված գներին:
5․4․3 Վաճառողի կողմից Գնորդի հանդեպ իր ստանձնած պարտականությունները կատարելու նպատակով Գնորդը Վաճառողին պարտավոր է ներկայացնել իր անձը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը (և/կամ փաստաթուղթը), ինչպես նաև պատվիրված Ապրանքը մատակարարելու (առաքելու) համար հստակ և ճիշտ հասցե:
5․4․4 Վճարել պատվիրված Ապրանքի համար Arutcakh.com կայքում նշված գինը՝ սույն Պայմանագրի պայմաններին համաձայն:
5․4․5 Պատվիրված ապրանքը ստանալու պահին ստորագրել ընդունման-հանձնման ակտը՝ այն է՝ Առաքիչի կողմից ապրանքը իրեն հանձնելը հավաստել Առաքիչի համապատասխան գրասալիկում/պլանշետում/ էլեկտրոնային ստորագրություն կատարելու միջոցով։
Միջնորդը պարտավոր է
5․4․1․1 Պահպանել սույն պայմանագրով ստանձնած իրավունքներն ու պարտականությունները։
5․4․1․2 Վաճառողի կողմից առաքման նպատակով իրեն հանձնված գույքը առաքել պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով։
5․4․1․3 Կրել իրեն առաքման համար հանձնված ապրանքի իր մեղքով կորստի կամ վնասման ռիսկերը։
Միջնորդը իրավունք ունի
5․4․1․4 Արգելափակել վաճառողի էջը, եթե վերջինս խախտում է սույն պայմանագրով սահմանված կանոնները։
5․4․1․5 Վաճառողի կողմից որևէ ապրանք կայքում ցուցադրելու օրվանից սկսած 3 ամսվա ընթացքում տվյալ ապրանքը չվաճառվելու դեպքում վաճառողին անձնական հաղորդագրություն ուղարկելու միջոցով ապրանքի գնից կախված համապատասխան չափով իջեցնել ապրանքի գինը, կամ հեռացնել ապրանքը կայքից։
5․4․1․6 Այն դեպքում, երբ ապրանքի գինը կազմում է 40 000 /քառասուն հազար/ ՀՀ դրամ և ավել, պատվերը ձևակերպելիս՝ ապրանքի գումարը Գնորդի հաշվից սառեցնել իր/Միջնորդի հաշվին, այդ կերպ նվազեցնելով ապրանքի հնարավոր գողության կամ վնասվածքի ռիսկը և դրա արդյունքում Վաճառողի կրած վնասը։
5․4․1․7 Սույն պայմանագրով նախատեսվում է, որ Միջնորդը չունի սեփականության իրավունք, Վաճառողի կողմից առաքման նպատակով իրեն փոխանցված ապրանքի նկատմամբ, ինչը իր հերթին նշանակում է, որ այն դեպքում երբ, առաքումը կազմակերպելուց հետո Գնորդի կողմից ապրանքը չգնվի, Վաճառողը պարտավոր է տվյալ ապրանքը Միջնորդից հետ վերցնել։
5․4․1․8 Սույն պայմանագրով նախատեսվում է, որ Վաճառողի կողմից Առաքիչի փոխանցելու պահին ապրանքի վիճակը և Ապրանքը Գնորդին առաքելուց հետո այն չգնելու/ վերադարձնելու վիճակի համապատասխանությունը ամրագրվում է համապատասխան լուսանկարներով և անհրաժեշտության դեպքում նաև տեսանյութերով, այլ կերպ ասած՝ Վաճառողի կողմից Առաքիչին ապրանքը հանձնելու պահին կատարված լուսանկարները և տեսանյութերը համարվում են տվյալ ապրանքի սկզբնական վիճակը բնութագրող/հավաստող ապացույցները։

  1. Ապրանքի կամ դրա համար վճարված գումարի վերադարձը
    6․1 Կողմերի միջև Ապրանքի կամ Ապրանքի համար վճարված գումարի վերադարձի վերաբերյալ վեճի դեպքում Կողմերը ղեկավարվում են սույն Պայմանագրով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Սպառողների իրավունքների պաշտպանության» մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Կառավարության «18 փետրվարի 2002 թվականի N 140» որոշումով, այլ նորմատիվ իրավական ակտերով, որոնք կարգավորում են Գնորդի և Վաճառողի միջև իրավահարաբերությունները:
  2. Վեճերի ծագման լուծման պրոցեսը
    Վեճերի ծագման դեպքում խնդիրը լուծվելու է երկու կողմերի միջև բանակցությունների միջոցով, իսկ եթե բանակցությունների միջոցով չստացվի լուծել, ապա կողմերը պետք է դիմեն դատարան:Վեճերի լուծումը պետք է տրվի Հայաստանի Հանրապետությունում գործող արբիտրաժային դատարանի կողմից:
  3. Ֆորս մաժոր
    Սույն Պայմանագրով ստանձնած պարտավորությունները ամբողջովին կամ մասնակի չկատարելու դեպքում Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա Պայմանագրի կնքումից հետո առաջացած անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանք է, որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխել: Այդպիսի իրավիճակներն են՝ երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական դրության կամ արտակարգ դրության հայտարարումը, կապի միջոցների դադարեցումը, պետական ​​մարմինների գործողությունները և այլն, որոնք անհնար են դարձնում Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժը շարունակվում է ավելի քան 3 (երեք) ամիս, Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ նախապես գրավոր տեղեկացնելով մյուս Կողմին:
  1. Անձնական տվյալների գաղտնիությունը և պաշտպանությունը 8.1Arutcakh.com կայքում պատվեր կատարելիս Գնորդը տրամադրում է իր մասին հետևյալ փաստաթղթերը:ֆիզիկական անձանց համար՝ անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձանց համար՝ պետական ​​ռեգիստրի վկայական, ինչպես նաև հետևյալ տեղեկությունները՝ անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե, գրանցման հասցե, բնակության իրական հասցե (եթե գրանցման հասցեն տարբերվում է բնակության հասցեից), որտեղ պետք է առաքվի պատվիրված ապրանքը։ 8.2 Միջնորդը Գնորդից ստացված տեղեկատվությունն օգտագործում է Գնորդի նկատմամբ իր պարտավորությունները կատարելու համար: 8.3 Միջնորդը պարտավորվում է չհրապարակել Գնորդից ստացված տվյալները, բացառությամբ սույն Պայմանագրում և օրենքով սահմանված դեպքերի: Միջնորդը կարող է փոխանցել նման տվյալները այն առաքիչներին, ովքեր աշխատում են Միջնորդի հետ կնքված պայմանագրի հիման վրա՝ Գնորդի նկատմամբ ստանձնած պարտավորությունները կատարելու համար, որի համար Գնորդը սույնով տալիս է իր անվերապահ համաձայնությունը: 8.4 Այս առաջարկն ընդունելով՝ Գնորդը տալիս է իր համաձայնությունը և թույլտվությունը «ԱՌՈՒՑԱԽ» ՍՊԸ-ին մշակելու իր անձնական տվյալները, ներառյալ՝ իր անունը, ազգանունը, հայրանունը, բոլոր տրամադրված հասցեները, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեները, հավաքագրելու, համակարգելու, կուտակելու, պահպանելու, ճշգրտելու (թարմացնելու, փոփոխելու), օգտագործելու, ջնջելու անձնական տվյալները, ինչպես նաև փոխանցելու դրանք գործակալներին՝ դրանց հետագա մշակման համար, ներառյալ՝ անձնական տվյալների հավաքագրումը, համակարգումը, կուտակումը, պահպանումը, ճշգրտելու (թարմացնելու, փոփոխելու), օգտագործելու, ջնջելու համար, ներառյալ՝ անձնական տվյալների հավաքագրումը, համակարգումը, կուտակումը, պահպանումը, ճշգրտելու (թարմացնելու, փոփոխելու), օգտագործելու, ոչնչացնելու համար՝ ծառայության որակի բարելավմանն ուղղված ուսումնասիրություններ անցկացնելու, մարքեթինգային ծրագրեր, վիճակագրական հարցումներ իրականացնելու, ինչպես նաև շուկայում իր ծառայությունները առաջ մղելու համար՝ Գնորդի հետ անմիջական կապ հաստատելով տարբեր կապի միջոցներով, ներառյալ՝ փոստային հասցեն, էլեկտրոնային փոստը, հեռախոսահամարները, ֆաքսային կապը, ինտերնետային ցանցը, բայց չսահմանափակվելով դրանցով։ Գնորդը տալիս է իր համաձայնությունը և թույլտվությունը, որ «ԱՌՈՒՑԱԽ» ՍՊԸ-ն և նրա ենթագործակալները մշակեն Գնորդի անձնական տվյալները ավտոմատացված տվյալների բազայի միջոցով, ինչպես նաև։ ինչպես նաև այլ համակարգչային միջոցներ, որոնք մշակվում են «ԱՌՈՒՑԱԽ» ՍՊԸ-ի կողմից կամ նրա հանձնարարությամբ։